211652_close_icon
views-count11488 դիտում article-date 18:22 02-08-2021

Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեց, նստավայրը՝ Վաշինգտոն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրակացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, նշանակվել է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն),– նշված է փաստաթղթում:

Նմանատիպ նյութեր