211652_close_icon
views-count2056 դիտում article-date 17:35 02-08-2021

Հարի Քեյնը հրաժարվել է վերադառնալ «Տոտենհեմ» և պատրաստ է ծայրահեղ քայլերի դիմել

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն արձակուրդից հետո չի վերադարձել թիմ: Այսօր նա պետք է վերադառնար «Տոտենհեմի» մարզաբազա և սկսեր նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Սակայն մարզմանը Հարին բացակայել է:
 
Քեյնը համարում է, որ «Տոտենհեմի» հետ ջենթլմենական համաձայնություն ունի, ըստ որի նա կարող էր հեռանալ այս ամռանը, սակայն ակումբը դրա հետ համաձայն չէ: Չներկայանալով այսօրվա մարզմանը, անգլիացին «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիին հասկացնել է տվել, որ հանուն տրանսֆերի պատրաստ է դիմել ծայրահեղ միջոցներին:
 
Նշենք, որ Քեյնը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որը պատրաստ է բանակցությունները սկսել 100 մլն ֆունտից: Սակայն Լևին Քեյնի համար ցանկանում է ստանալ 150 մլն ֆունտ:
 
Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ, որը նա ստորագրել էր 2018-ին, գործում է մինչև 2024 թվականը:

Նմանատիպ նյութեր