211652_close_icon
views-count75682 դիտում article-date 18:20 01-08-2021

Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցներից. մեքենայի վրա հայտնաբերվել են կրակված 5 հետքեր, 31-ամյա կասկածյալն էլ որոնվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար է նշանակվել նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ասատրյանը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը ստեղծվել է այսօր՝ օգոստոսի 1-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «Վերնիսաժի» տարածքում Range Rover մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու փաստով:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ երբ Range Rover-ի ուղղությամբ կրակոցներ են արձակել, այն վարելիս է եղել Երևան քաղաքի Կնետրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Արմեն Վիրաբյանը:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները, ով նույնպես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ է: Նա 31-ամյա Սարգիս Գ.-ն է:
 
Range Rover-ի վրա էլ հայտնմաբերվել են 5 հատ կրակոցի հետքեր և եվ ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Սարգիս Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Վիրաբյանը Հանրապետությունում հայտնի ընկերությունների մեկի սեփականատերերից մեկն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր, օգոստոսի 1-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։

Ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի վերնիսաժ կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ  Արթուր  Ումրշատյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Նշված վայրում դեպքի վայրի զննություն էին կատարել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ասատրյանի գլխավորությամբ։

Մինչ քննիչներն ու փորձաքրեագետները տեղում աշխատում էին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։

Կրակոցների վայրից բավականին հեռու՝ Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել էին «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա որի վրա կային կրակոցի մի քանի հետքեր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր