211652_close_icon
views-count1444 դիտում article-date 18:19 06-11-2026

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն

Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից մի քաղաքացու տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Վարազդատ Մ.-ն է։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամեր առաջ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում Վարազդատ Մ.-ն գիպսի համար նախատեսված բունկերի վրա աշխատանքներ կատարելիս 2-3 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, որի հետևանքով էլ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վարազդատ Մ.-ն աշխատում է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավարի օգնական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր