Հերթական համակարգչային հափշտակությունը՝ Լոռու մարզում․ Գուգարքի պոլիկլինիկայի գլխավոր հաշվապահին պատկանող՝ «Ամիօ» բանկի հաշվեհամարից հափշտակել են խոշոր չափի գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին հերթական համակարգչային հափշտակության դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Նունե Գ.-ն և հայտնել, որ այդ օրը ժամը 09:30-ի սահմաններում տելեգրամյան հավելվածի միջոցով իր անձնական օգտագործման հեռախոսին զանգ է ստացել, ինչից հետո մոտ 1 ժամ անց իրեն պատկանող՝ «Ամիօ» բանկի հաշվեհամարից օնլայն տարբերակով իրեն անհայտ պայմաններում դրամ են փոխանցել այլ քարտի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանության Բազումի բաժնում Նունե Գ.-ն տեղեկացրել է, որ իրենից հափշտակել են 1 միլիոն 155 հազար դրամ։
Նա հայտնել է նաև, որ ինքը ոչ մի անձի գաղտնաբառ չի փոխանցել, անձնական տվյալներ չի տրամադրել։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն՝ հետագա ընթացքին լուծում տալու համար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նունե Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Գուգարքի պոլիկլինիկայում՝ որպես գլխավոր հաշվապահ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։