211652_close_icon
views-count101504 դիտում article-date 05:48 01-08-2021

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 8 պարկուճ, կրակոցների վայրից հեռու պարեկները հայտնաբերել են հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը որի վրա կան կրակոցի հետքեր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի վերնիսաժ կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ  Արթուր  Ումրշատյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Այս պահին նշված վայրում դեպքի վայրի զննություն են կատարում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ասատրյանի գլխավորությամբ։

Մինչ քննիչներն ու փորձաքրեագետները տեղում աշխատում էին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերեցին ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։

Կրակոցների վայրից բավականին հեռու Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։

Ըստ տեղեկություների Range Rover -ը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին, որի անունը այս պահին չենք հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական  3-րդ բաժնում հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ  Ասատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր