9759 դիտում
18:14 30-07-2021
Հայտնի փաստաբանն ու Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետը սպասում են, թե աղմկահարույց գործով ինչ կպատասխանի ՀՀ գլխավոր դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Hayacq.com
Hayacq.com-ը գրում է. «Հայացք» մամուլի ակումբում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետ Արսեն Չիչյանը և փաստաբան Մասիս Մելքոնյանը խոսեցին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետի նկատմամբ իրականացված՝ պատվիրված սպանության փորձի, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործի և ամենակարևորը հանցագործության հիմնական պատվիրատույի մասին։
Փաստաբան Մասիս Մելքոնյանը նշեց, որ քրեական գործերն իրականացնող մարմինները չեն ապահովել քրեական դատավարության երկրորդ հոդվածի պահանջը, այն է քրեական գործերի քննությունն իրավական տեսանկյունից չի ապահովում քաղաքացու շահերի լիարժեք պաշտպանությունը հանցավոր ոտնձգությունից:
Մասիս Մելքոնյանը նաև նշեց, որ Հայաստանի պատմության մեջ նման գործեր քիչ են հանդիպում, որը հիշեցնում է բազմադրվագ մարտաֆիլմ. «Հանցավոր խմբի կազմակերպիչ իքս անձը ուղիղ կապի մեջ է եղել Մադլեն Սեդրակ Թաշճյանի հետ: Քրեական գործերի փաստական հանգամանքները մեզ բերում են այն խելամիտ վերլուծությանը, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը և այդ կասկածը մենք բազմիցս հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանի խոսքով, այսօր էլ, Արսեն Չիչյանի կյանքին դեռ շարունակում է վտանգ սպառնալ, քանի որ չի բացահայտվել սպանության փորձը և հանցավոր խմբի անդամներն ազատության մեջ են:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութերում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
529 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
475 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ