32513 դիտում
12:45 26-02-2020
«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ը կփոխհատուցի Դանիելյանների ընտանիքին պատճառված վնասը. նրանց համար տուն կգնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 25-ին, Լոռու մարզի Մեծ Այրում համայնքին հարակից «Նահատակ» պոչամբարի շուրջ էին հավաքվել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները, նաև Այրումի մի խումբ բնակիչներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքը հանրային պահանջի արշավ էր՝ ի պաշտպանություն Դանիելյանների ընտանիքի, ովքեր բնակվում են նշված պոչամբարից 50 մետր հեռավորության վրա։ Ընտանիքը՝ իր 3 երեխաներով, մշտապես առողջական խնդիրներ ունի, որոնք տարիներ շարունակ ուղեկցում են ընտանիքի բոլոր անդամներին՝ գլխացավեր, ալերգիկ դրսևորումներ, սիրտ-անոթային հիվանդություններ, աղիքային հիվանդություններ, աճի հետ կապված խնդիրներ և այլն։ բացի այդ, տնամերձ հողամասը պիտանի չէ գյուղատնտեսական վերամշակման համար ծանր մետաղներով և թունավոր նյութերով աղտոտման պատճառով։ Վերցված նմուշների մեջ առակ են եղել ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներ։
Արշավի մասնակիցները պահանջեցին, որպեսզի «Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրինությունը փոխհատուցի ընտանիքին պատճառված վնասները, ինչպես նաև աջակցի առողջական խնդիրների վերացման հարցում։
Նրանք նաև պահանջում էին, որպեսզի կատարվի պոչամբարի տարածքի ռեկուլտիվացիա։ Աշխատանքները նախատեսված են սկսել 2022 թվականից, սակայն արշավի մասնակիցները պահանջում են, որպեսզի դրանք շուտ սկսվեն, քանի օրեցօր բարձրանում է շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Հարություն Դանիելյանը, ասաց, որ «Ախթալայի ԼՀԿ»-ի տնօրինությունն արդեն կապ է հաստատել իր հետ և առաջարկում է տուն գնել ընտանիքի համար մոտակա տարածքում, որտեղ որ ընտանիքը կցանկանա բնակվել։
Հ. Դանիելյանը պատասխանել է, որ դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է ցանկանում տեղափոխվել ընտանիքով։ Դեպքը աննախադեպ է Լոռու մարզում, երբ ընտանիքին որպես փոխհատուցում՝ ընկերությունն առաջարկում է տուն գնել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
42136 դիտում
15:50 15-03-2021
Արտակարգ դեպք Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատում. պայթյունի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց