211652_close_icon

Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաև «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից. Ժողովուրդ

views-count1959 դիտում article-date 10:26 13-05-2015
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաև «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից: Հիշեցնենք, որ այդ կոմբինատը գտնվում է Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո անցած տարվա սեպտեմբերից, ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նրա եղբայրը՝ Մարտիկ Հակոբյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ԶՊՄ տնօրենի պաշտոնից Մաքսիմ Հակոբյանի ազատվելուց հետո նախագահականում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց մի մասը նաև իրավական բնույթի են եղել, սակայն արգելվել է պաշտոնանկությունից հետո նրան հետապնդել: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ Հակոբյանին թույլ կտան շարունակել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի առնչությամբ Մաքսիմ Հակոբյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր