Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ 
Երևան քաղաքում՝
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: