211652_close_icon
views-count14702 դիտում article-date 14:13 29-07-2021

Երևանի ու Բաքվի հետ շփումների մեջ ենք. Պեսկովը` Փաշինյանի հայտարարության մասին․ Sputnik Արմենիա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ՌԴ սահմանապահներին տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, հայտարարել է, որ այժմ Երևանի և Բաքվի հետ շփումներ են ընթանում պայմանավորվածություններն իրականացնելու համար: Գրում է Sputnik Արմենիան։

Փաշինյանն այսօր կառավարության նիստում առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեքորեն ապահովվի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Ճշտող հարցին, թե պատրա՞ստ են կատարել Փաշինյանի խնդրանքը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են։ Ավելացնելու բան չունեմ»։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Նմանատիպ նյութեր