2618 դիտում
13:43 29-07-2021
Թուրքիան առաջին անգամ սկսել է օգտագործել Սև ծովից արդյունահանած գազը
Թուրքիան առաջին անգամ սկսել է օգտագործել բնական գազը, որն արդյունահանել է Սև ծովից: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Սաքարիա նահանգում Սև ծովից արդյունահանված գազի առաջին այրման արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Նրա խոսքերով՝ Անկարան մտադիր է զգալիորեն նվազեցնել իր կախվածությունը կապույտ վառելիքի արտաքին մատակարարումներից՝ Սև ծովում գազի արդյունահանման միջոցով:
«Հորերը, որոնք մենք փորել ենք Սև ծովում, ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը: Մոտ ապագայում սևծովյան գազի արտադրության մեկնարկով մենք զգալիորեն կնվազեցնենք մեր կախվածությունը օտարերկրյա աղբյուրներից: Այսօր մենք առաջին անգամ այրում ենք Սև ծովի գազը, որը մենք հայտնաբերել ենք և սկսել ենք արդյունահանել մի քանի հարյուր մետր խորության վրա»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկիրը հորատման աշխատանքներ է իրականացրել Սև ծովում, «չնայած պատժամիջոցների, սպառնալիքների, շանտաժի և ահաբեկման միջոցով դա կանխելու բոլոր փորձերին»:

Նմանատիպ նյութեր
691 դիտում
13:40 24-03-2015
Ղազախստանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ռուսական գազը Չինաստան հասցնելու համար
1136 դիտում
12:17 02-07-2014
Թուրքիայում առաջին անգամ թույլատրվել է օգտագործել «Քուրդիստան» բառը
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
574 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին