Թուրքիայում առաջին անգամ թույլատրվել է օգտագործել «Քուրդիստան» բառը
                        Անկարայի Վերաքննիչ դատարանը թույլատրել է Թուրքական-քրդական ժողովրդավարական կուսակցության (T-KDP) օգտագործել իր անվանման մեջ «Քուրդիստան» անվանումը, սակայն կուսակցությունը պետք է դրա համար լիցենզիա ձեռք բերի:
«Դա քրդերին հեռու կպահի բռնություններից և հնարավորություն կտա մարդկանց հասնելու իրենց ժողովրդավարական և քաղաքական իրավունքներին»,-ասել է Քրդական հեղափոխական-ժողովրդավարական մշակութային միության ներկայացուցիչը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

