Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 28-ին, կազմել է 482.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 570.01 դրամ (աճել է 1.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 669.27 դրամ (աճել է 4.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.56 դրամ (աճել է 0.03 դրամով):