Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր
Այսօր՝ հուլիսի 28-ին, ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը մասնակցել էր 44-օրյա պատերազմին։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը` հավելելով, որ Հայկը Գավառից էր։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը` հավելելով, որ Հայկը Գավառից էր։
«Պատերազմի առաջին իսկ օրից Հայկն ակտիվ մասնակցություն էր ունեցել` լինելով Քարվաճառում և Վարդենիսում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա անցել էր պայմանագրային ծառայության, ավագ լեյտենանտ էր»,–ասաց Մանուկյանը։
Նա հայտնեց նաև, որ Հայկը պարկեշտ ընտանիքի զավակ է,միակ որդին: Նա իրենից փոքր մեկ քույր ունի։ Հայկն ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր։
Մանրամասներն՝ այստեղ