211652_close_icon
views-count32147 դիտում article-date 09:28 28-07-2021

Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Մարտական գործողությունները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: 

Հայտնել էինք նաև, որ հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Նմանատիպ նյութեր