Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 10 զոհ, կան վիրավորներ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 10 զոհ, կան նաեւ վիրավորներ, կորցրել ենք 2 մարտական դիրք:
Ավելի վաղ հայտնել էին, որ Hraparak.am–ի տեղեկություններով ադրբեջանցիներն այսօր՝ նոյեմբերի 16–ին, 6 հայ զինվորականի են գերեվարել։
Տեղեկությունը հաստատել են կայքի ՊՆ-ի աղբյուրները, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել։
Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը, մեր զանգերն անպատասխան են մնում։
6 զինծառայողի գերեվարման մասին է հայտնում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների՝ փոխհրաձգությունը ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև ընթանում է Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։
Ըստ կայքի՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը այսօր կեսօրից հետո հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը: