211652_close_icon
views-count47306 դիտում article-date 23:59 27-07-2021

Խոշոր ավտովթար Արզնի ձորում. բախվել են Hyundai-ն ու ЗИЛ 130-ը. կան վիրավորներ. մինչ ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները տարել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Արզնի ձորում՝  «Հաճընի Ձոր» հանգստյան գոտու  դիմաց,  բախվել են  Ֆանտան գյուղի բնակիչ, 36-ամյա Անդրանիկ Ալթունյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 37-ամյա Սլավիկ Սահակյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Ս. Սահակյանն ու նրա ուղևորներ, Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 67-ամյա Վիտալիկ Բազյանն ու 72-ամյա Վլադիկ Բազյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն  վթարի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնտեղից տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի,   դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն ճանապարհային ոստիկանների հորդորով՝ համարները, որոնք էին՝ 30 OC 011, մի երիտասարդ բերեց և դրեց վթարված ավտոմեքենայի կողքին:

Դեպքի վայր էր ժամանել նաև Ֆանտանի գյուղապետը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր