Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։