211652_close_icon
views-count1488 դիտում article-date 16:57 27-07-2021

Վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում․ ԱԻՆ

Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Հայտնում է ԱԻՆ-ը։

Ազդարարման արդյունքում կազմակերպվել է համայնքի բնակչության, համայնքապետարանի անձնակազմի պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Արտակարգ իրավիճակներում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

«Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել Վայոց ձորի մարզի՝ Զառիթափ համայնքի Նոր-Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերում: Նույն թեմայով սեմինար պարապմունք և քննարկում է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Ջիլ և Ծափաթաղ համայնքներում:

Նմանատիպ նյութեր