211652_close_icon
views-count1384 դիտում article-date 13:56 27-07-2021

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. դատավորը որոշումը հրապարակել է առանց փաստաբանների ներկայության․ Sputnik Արմենիա

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը երեկ մերժեց մեր կողմից ներկայացրած` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Դրանից հետո մենք`  պաշտպաններս, լքեցինք դատարանի դահլիճը, իսկ  հետո դատավորը շարունակեց նիստը և հրապարակեց որոշումը: Եթե մեզ համար սպասելի չլիներ այս որոշումը, դահլիճից դուրս չէինք գա»,- ասաց Վարոսյանը։

Նրա խոսքով՝ դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում օրինական որոշում ակնկալելը միամտություն կլիներ։

Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Նմանատիպ նյութեր