211652_close_icon
views-count10988 դիտում article-date 09:40 27-07-2021

Արցախում զինծառայող է զոհվել հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասերից մեկում․ ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր