211652_close_icon
views-count55534 դիտում article-date 20:48 26-07-2021

Արտակարգ դեպք Երևանում. Սարյան փողոցում հրդեհ է բռնկվել KIA Sorento և Nissan Tiida ավտոմեքենաներում, որոնք դարձել են ոչ շահագործելի. 2,5 ժամ է, ԱԻՆ-ից առանձնացված ընկերության ներկայացուցիչը չի բարեհաճում հրդեհի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 26-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Սարյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել KIA Sorento և  Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներում  առաջացած հրդեհը:

Հրդեհի հետևանքով KIA Sorento-ն  ամբողջովին  վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan Tiida-ն դարձել է ոչ շահագործելի:

Դեպքի վայր է ժամանել նաև  Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բարեբախտաբար, տուժածներ չկան:

KIA-ի վարորդը եղել է ավտոմեքենայի մեջ, երբ նկատել է, որ ավտոմեքենայում կրակ ու ծուխ է առաջացել, կարողացել է ճիշտ կողմնորոշվել, դուրս գալ և ահազանգել  911:

Հրշեջները  մարել են կրակը և ԱԻՆ-ը իր գործն ավարտել է, սակայն 2 ժամից ավելի է, ավտոմեքենաների տերերը սպասում են,թե երբ կժամանի ինչ-որ վարչությունից, ովքեր պետք է հետաքննություն անցկացնեն:

Եթե նախկինում այդ վարչությունը Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում էր և նրանք նմանատիպ դեպքերում բավականին օպերատիվ էին արձագանքում և շատ դեպքերում էլ հրշեջների հետ էին ժամանում, ապա հիմա, երբ այդ կառույցը առաձնացվել է ԱԻՆ-ից,  քաղաքացիները նմանատիպ իրավիճակներում են հայտնվում, 2.5 ժամ է, սպասում են «այլմոլորակայինների»:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

 Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր ճշտում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր