1359 դիտում
16:33 26-07-2021
Օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը` ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը։
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց։
Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:
Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին:

Նմանատիպ նյութեր
670 դիտում
10:10 09-09-2024
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը (ուղիղ)
1485 դիտում
18:44 30-12-2021
Ութերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրենսդրական ամփոփում
1019 դիտում
11:11 27-06-2022
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի արտահերթ նիստը՝ ուղիղ
Այս բաժնից
1171 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
433 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը