211652_close_icon
views-count1984 դիտում article-date 21:14 28-11-2026

Ինձ բռնել են տվել, որ մասիսցու հաղթանակը գողանան, թալանչիները իրավունք չունեն վերադառնան իշխանության. Դավիթ Համբարձումյան․ news.am


News.am-ի փոխանցմամբ՝ «Կառուցող» դաշինքից Մասիս համայնքի ղեկավարի նախկին թեկնածու, կալանքի տակ գտնվող Դավիթ Համբարձումյանն իր աջակիցներին կոչ է արել շարունակել նախընտրական քարոզարշավը և հաղթանակի հասնել համայնքում դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններում։ Նա հայտարարել է, որ իր կալանավորումը կապված է ընտրությունները տապալելու և Մասիսի բնակիչներին հաղթանակից զրկելու փորձի հետ։

«Ինձ կալանավորել են, ինձ փակել են, որպեսզի Մասիսի ընտրությունները տապալեն և գողանան ձեր հաղթանակը, գողանան Մասիսի ժողովրդի հաղթանակը։ Չի լինելու էդպես, ժողովուրդ ջան։ Մասիսցին դեկտեմբերի 13-ին ի հստակ խոսքը ասելու է», — հայտարարել է Համբարձումյանը՝ դիմելով թիմակիցներին։

Նա «Կառուցող» դաշինքի թիմին՝ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ, կոչ է արել չնահանջել և մինչև քարոզարշավի վերջին օրը շարունակել աշխատանքն ընտրողների հետ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում․

Նմանատիպ նյութեր