211652_close_icon
views-count7450 դիտում article-date 14:06 25-07-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում,  Սյունիքի հովտային շրջաններում  և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 26-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝
 Հուլիսի 25-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

 Հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Նմանատիպ նյութեր