211652_close_icon
views-count5050 դիտում article-date 22:33 23-07-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Ուշադրություն 

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

 

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 23-24-ը հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ 

Երևան քաղաքում՝

Հուլիսի 23-ի կեսօրից հետո հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր