2759 դիտում
16:01 23-07-2021
Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի փորձել ագրեսիվ գործողություններ սկսել ՀԱՊԿ անդամի դեմ. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Այս մասին գրում է ria.ru-ն:
«Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:
Բացի այդ, նա նշել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացի բացակայությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:
«Ըստ որոշ գնահատականների, թալիբները վերահսկում են տարածքի 70-80 տոկոսը և հասնում Աֆղանստանի հյուսիսային սահմաններ, որտեղ նրանցից բացի, «օգտագործելով այս վակուումը քաղաքական գործընթացներում, ակտիվորեն հաստատվում են ԻՊ ահաբեկիչներն ու «Ալ Քաիդա»-ի մնացորդները»,- ավելացրել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
778 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1174 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել