Եթե որևէ մեկի մտքով անցնի ՀՀ-ում բռնապետություն հաստատել՝ նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցում․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Էջմիածնում
Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Էջմիածնում՝ քաղաքի 2703 ամյակին նվիրված միջոցառմանը, իր ելույթն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր ՀՀ-ում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել: Կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը ունք կա», որովհետև էջմիածինցին ազատ է, անկախ է և հզոր է»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ էջմիածինցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/07/Pashinyan-ejmiatsin/2812664]այստեղ[/url]