2865 դիտում
09:13 22-07-2021
Արայիկ Հարությունյանը զայրացրել է թիմի անդամներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, որոշել է կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ Հարությունյանը սկսել է որոշել, թե ով կմնա իր պաշտոնին, ով կհեռանա կառավարությունից, դրան զուգահեռ նաեւ բերում է այն կադրերին, որոնց ցանկանում է նշանակել: Արայիկ Հարությունյանն իր համար ցանկալի անձանց ներկայացնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ ոչ ցանկալիներին տեղավորում «սեւ ցուցակներում»: Հարությունյանը, կարելի է ասել, որդեգրել է նախկին աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վարած քաղաքականությունը ու իր համար ոչ ցանկալի անձանցից արագորեն ազատվում է:
Ավելին՝ նա անգամ տարբեր գերատեսչությունների է ներկայացնում նորանշանակ ղեկավարին, ինչպես որ եղավ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արշակ Կարապետյանի դեպքում: Մենք տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի այս պահվածքը արդեն հասցրել է առաջացնել նրանց թիմի անդամների զայրութը, ու, ըստ նրանց, առաջիկայում ավելի է լարվելու ներքին իրավիճակը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3406 դիտում
16:12 05-02-2020
Մեսիին զայրացրել է թիմի մարզական տնօրենի հայտարարությունը
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը