211652_close_icon
views-count2406 դիտում article-date 18:36 20-07-2021

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– ասվում է Կառավարության որոշման մեջ:

Այսօր ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր