211652_close_icon
views-count6127 դիտում article-date 21:44 18-07-2021

Ռոբոտաշինության միջազգային Օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 18-ին, «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ ու Softconstruct ընկերության գործընկերությամբ Կովկաս համալիրում տեղի է ունենում միջազգային հայտնի մրցույթի՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյանփուլը:

 Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ռոբոտաշինության հանրահայտօլիմպիադան այս տարի հանդես է գալիս նոր ձևաչափով: Օլիմպիադայի շրջանակներումտեղի է ունենում նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը: Ցուցահանդեսում այսպահին ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին նվաճումներն և նորարարական տեխնոլգիաները:

 ՌՀՕ-ի հայաստանյան փուլին մասնակից 18 թիմերը այս տարի մրցում են «PowerBots – Էներգետիկայի ապագան» թեմատիկայի ներքո՝ նպատակ ունենալով կատարելվերականգնվող էներգիայի գործածմանն ուղղված առաջադրանքներ: Ըստ այօրվա օլիմպիադայի արդյունքների՝ բարձր ցուցանիշ գրանցած թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:

 Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը առանձնահատուկ  նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ուտեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր