43063 դիտում
13:35 08-05-2023
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհի ամենախոշոր միջազգային մրցույթներից մեկը՝ «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 6-7-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհի ամենախոշոր միջազգային մրցույթներից մեկը։ Ժամեր առաջ ավարտվեց շուրջ 2 օր տևած` տարվա կրթական ամենագլխավոր իրադարձությունը՝ «Գիտելիքն ուժ է» մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան։
Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադաները 7 տարի անընդմեջ Հայաստանում կազմակերպում է IQ Center Global Education-ը։ Կազմակերպիչ IQ Center Global Education-ը հանդիսանում է Summit Global Abacus and Mental Arithmetic Association և PAMA Global Abacus Mental Arithmetic Association-միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում։ Օլիմպիադայի շրջանակում ամբողջ աշխարհից Երևան են ժամանել 4-15 տարեկան գրեթե 1000 երեխա՝ մասնակցելու ամենահեղինակավոր և ամենամասշտաբային մրցույթին։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հատուկ հյուրեր արտասահմանից և Հայաստանից, մի շարք գործարարներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, կրթության ոլորտի ներկայացուցիչ-էքսպերտներ։
Օլիմպիադայի խորագիրն առավել, քան երբևէ ունի ասելիք ամբողջ աշխարհին․ լավագույն ուժը գիտելիքն է, իսկ խորհրդանիշ սպիտակ բուն կրթության, խելքի, գիտելիքի ու խաղաղության ընդգրկուն պատկերն է։ Բոլոր ժամանակների հզորագույն զենքը գիտելիքն է, և այս զենքով պայքարը միշտ տալիս է հաղթական պտուղներ մարդկությանը` անկախ ազգությունից։
«Գիտելիքն ուժ է» Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարվեցին այս տարվա հաղթողների անունները։ Սուպերչեմպիոնի պատվավոր տիտղոսը կիսեցին հավասար արդյունքներ գրանցած երկու մասնակից` Արինա Աբելյանը և Էդուարդ Փաշայանը։
Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի կայացման գործում իրենց անգնահատելի ներդրումն ունեն հայաստանյան ու միջազգային ճանաչում վայելող ընկերությունները։ Գլխավոր հովանավորը Idram Junior-ն է, հովանավորներն էին` շարժական և ֆիքսված կապի առաջատար Ucom-ը, Geox Armenia-ն, «Զանգակ» գրատունը, Добрый-ը, պաղպաղակ արտադրող Pink Berry ընկերությունը, «Բեկոն Պրոդուկտը», «Երազ» մանկական կենտրոնը, Մանմար գրախանութը և մի շարք հայտնի ու սիրված ընկերություններ, որոնք օիմպիադայի մասնակիցների և չեմպիոնական տեղերը զբաղեցրած մասնակիցների համար պատրաստել էին բազմաթիվ անակնկալներ, նվերներ, խաղարկություններ։
Ներկաներն ու հատկապես երեխաները վայելում էին լուսային ու գունային անհավական շոուները, երաժշտական կատարումները, ակտիվ մասնակցում վիկտորինաներին, մրցույթ-խաղերին, ֆլեշմոբերին։
Օլիմպիադային կից գործում էր մեծ էքսպո ցուցահանդես-վաճառք, որում ներկայացված էր 35-ից ավելի ընկերություններ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 881+
881+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»