211652_close_icon
views-count3214 դիտում article-date 20:29 18-07-2021

Նորընտիր Ազգային ժողովը առաջին նիստը կանցկացնի հուլիսի 26-ին. Գևորգ Դանիելյան. News.am

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր անդրանիկ նիստը կանցկացնի հուլիսի 26-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Հուլիսի 26-ին նիստ կհրավիրեն, քանի որ նրանք առաջադրել են վարչապետի թեկնածու, նախագահը կստորագրի, արդեն կսկսեն նրանք ընտրել ԱԺ նախագահ, տեղակալներ եւ այլն»,-ասաց նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր  658 761 ձայն կամ  ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է  269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինք`  66 650 քվե կամ 5.22%։

Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Նմանատիպ նյութեր