6599 դիտում
21:24 18-07-2021
Գագիկ Աբրահամյանն այսօր կզորացրվեր. Եռաբլուրում կատարվեց Գագի զորացրման արարողությունը. Armsport.am
Արցախյան պատերազմում արիաբար զոհված Գագիկ Աբրահամյանն այսօր կզորացրվեր:
Եռաբլուրում, այսօր, Գագիկի մոր՝ տիկին Ռիտայի նախաձեռնությամբ պատվո պահակախմբի ուղեկցությամբ կատարվեց Գագի զորացրման արարողությունը, հայտնում է Armsport.am-ը:
«2019 թ-ի հուլիսի 18-ին Գագիս մեծ շուքով, ուրախությամբ ճանապարհեցինք բանակ: Սպասում էի իր վերադարձին, սակայն ճակատագրի դեմ մենք անզոր ենք: Գագիկի տեսակը ճանաչելով, պարզապես չուզեցի, որ էս օրը տխուր անցկացնենք, տանը նստած, ես իմ ընտանիքի հետ, պարզապես չցանկացա, որ սովորական օր լինի: Չգիտեմ, երևի ես ուզեցի այս օրը տոն դարձնել՝ Գագիկի տեսակը ճանաչելով:
Որոշել էինք, որ զորացրման 100-օրյա հետհաշվարկը միասին էինք անելու, բայց հունվարից հետո ես արեցի հետհաշվարկը: Որոշել էի զորացրման օրը բակում մեծ սեղան բացել ու բոլորով նշեինք՝ օրը հիշարժան դարձնելով, բայց այդպես չեղավ…հիմա Եռաբլուրում ենք «նշում»:
Գագիկի մայրը՝ տիկին Ռիտան նշեց, որ մի շարք պլաններ ունի: Ցանկանում է Գագիկի անվան հուշամրցաշար կազմակերպել:
«Ես ինչքան ապրելու եմ, ամեն ինչ անելու եմ, որպեսզի Գագս ապրի: Տղաս ռեժիսոր էր. միգուցե, իր մի այդ գործը ես շարունակեմ»,-ասում է տիկին Ռիտան:
Մանրամասները՝ Armsport.am-ում:

Նմանատիպ նյութեր
21287 դիտում
11:47 23-06-2019
Այսօր Եռաբլուրում կկատարվի ազատամարտիկ, գնդապետ Մուշեղ Բաբայանի հուղարկավորության արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1984 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1840 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
1966 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն