10019 դիտում
23:26 17-07-2021
Նոր փաստեր․ մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին, որ նա հրաժարվում է իր իսկ ասած խոսքերից. Նաիրի Հոխիկյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նոր փաստեր․
Մի՛ հայհոյեք Ալեքսանդր Լապշինին, որ նա հրաժարվում է իր իսկ ասած խոսքերից։ Ես պատերազմից առաջ և պատերազմից հետո՝ 8 ամիս շարունակ նրան համոզում էի խոսել առաջին դեմքով և պատմել ամեն ինչ, բայց հասկացա, որ վախը մեծ դերակատար է», իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Չմոռանանք՝ Լապշինը մեծ դժվարությունների միջով է անցել, երկար ամիսներ տանջանքներ է կրել Ադրբեջանի բանտում, հետո ևս հետապնդվել է, ինչին ես ականատես եմ եղել, փորձել իմ կապերով օգնել՝ խուսափելու ադրբեջանական հետապնդումներից։ Հուսով եմ, գոնե սա Լապշինը կհաստատի։
Չնայած նրան, որ Ալեքսանդրը հրաժարվում է իր բոլոր ասածներից՝ լավ գիտակցելով, որ դրանց ապացույցները ես ունեմ, ես չեմ դադարում նրա նկատմամբ լավ վերաբերմունք ունենալ, քանի որ Լապշինը մեծ գործ է արել մեր հայրենիքի համար։ Բայց ես միաժամանակ նրան ասել եմ՝ երբեք իմ հայրենիքը առևտրի առարկա չեմ սարքի նույնիսկ հանուն ընկերության։ Iammedia հարթակում որոշ նոր փաստեր եմ հրապարակել, փոքրիկ կտորներ, որոնք որոշ պատկերացում կստեղծեն, թե ինչու եմ այսքան ժամանակ ես լսում Լապշինի խնդրանքը և չեմ հրապարակում իրողությունները։ Մարդը վախենում է ֆիզիկական հաշվեհարդարից։
Տեսանյութի սկզբում այդ ձայնային հաղորդագրությունից հատված է, որը ևս ձայնագրություն չէ, այլ հատուկ ուղարկված հաղորդագրություն։
https://youtu.be/Y2ILzhGL26g
Էլի փաստեր ուզո՞ւմ եք։ Դրանք բոլորը ապահով տեղերում և ապահով մարդկանց մոտ պահված են»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12061 դիտում
16:45 07-02-2024
Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում․ Գագիկ Շամշյանի պատասխանը՝ «Հայկական ժամանակ»-ին. Oragir.News
4682 դիտում
16:16 20-01-2017
Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին. Արա Զոհրաբյան
Այս բաժնից
919 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1603 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1456 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ