211652_close_icon
views-count12026 դիտում article-date 21:44 17-07-2021

Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում. ՊՆ

ՀՀ ՊՆն հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր