Կառավարության մոտից այսօր բերման է ենթարկվել 16 քաղաքացի. Ոստիկանություն․ NEWS.am
Կառավարության մոտից այսօր` հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու համար` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր առավոտից ուժեղացված հսկողություն են ոստիկանության ծառայողները կատարում ՀՀ Կառավարության շենքի մոտ: Բերման են ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի քանի անդամների: