211652_close_icon
views-count2844 դիտում article-date 15:52 05-10-2015

ԱԺ-ի մոտից մոտ 21 քաղաքացի է բերման ենթարկվել. նրանց թվում նաեւ ԱԺ պատգամավոր է եղել

ԱԺ-ի մոտ Սահմանադրական բարեփոխումների դեմ իրականացվող «Ոչ» ճակատի ակցիայից ոստիկանությունը բերման ենթարկեց մոտ 21 մասնակցի։ Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, բերման ենթարկվածների թվում էր նաեւ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նկատելով նրան՝ հորդորեց, որ իջնի ավտոմեքենայից։ Ա. Մանուկյանը, թեեւ ցանկանում էր բերման ենթարկվածների հետ գնալ, բայց իջավ մեքենայից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի այս շաբաթվա քառօրյայում նախատեսված էր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քվեարկություն անցկացնել, որին կողմ են հիմնականում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Մյուս խմբակցություններն էլ դեմ էին արտահայտվում բարեփոխումներին։ Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ԱԺ նիստը սկսելուն պես ԱԺ շենքի դարպասների մոտ էին հավաքվել սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող «Ոչ» ճակատի մասնակիցները եւ բողոքի ակցիա էին իրականացնում։ Բախումներ էին սկսվել ոստիկանների հետ։ Ցուցարարները ցանկանում էին պաստառ տեղադրել ԱԺ-ի դարպասների վրա, ինչը ոստիկանները թույլ չէին տալիս։ Իսկ ԱԺ-ի ընդմիջումից հետո նոր Սահմանադրության նախագիծը 104 կողմ, 10 կողմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց։ Լուսանկարը՝ news.am-ի

Նմանատիպ նյութեր