211652_close_icon
views-count16934 դիտում article-date 11:05 17-07-2021

Արտակարգ դեպք Երևանում․ Հայ-ռուսական համալսարանի մոտ այրվել է Suzuki Grand Vitara մակնիշի ավտոմեքենա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մոտ ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ․ Էմին փողոցի թիվ 123 հասցեի մոտ կայանված Suzuki Grand Vitara մակնիշի ավտոմեքենայում։ 

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Տիգրան Ալեքսանայնին։

Թե ինչն  է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի փորձաքննություն կատարելուց հետո։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր