1910 դիտում
12:34 16-07-2021
Լիբանանի նախագահի հրաժարականը որակվել է «ցինիկ ինքնաոչնչացում»
Լիբանանի նորանշանակ վարչապետ Սաադ ալ-Հարիրիի հրաժարականը «հիասթափեցնող իրադարձություն է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Հարիրիի հրաժարականն ապացույց է, որ «լիբանանցի պաշտոնյաները չեն կարողանում գտնել ճգնաժամից դուրսբերումը»: Նա նրանց մեղադրել է «ցինիկ ինքնաոչնչացման» մեջ: ՄԱԿ-ի ներկայացուցիչն այդ իրադարձությունը նկարագրել է որպես արժանի կարեկցում՝ կրկնելով կառավարություն ձեւավորելու կոչը: Գրում aljazeera.com-ն։
Հրաժարականի մասին Հարիրին հայտարարել էր նախօրեին երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ հայտնաբելով, որ ինքն ու նախագահը չեն կարողացել համաձայնության հասնել:
Այժմ Աունը պետք է խորհրդարանին կոչ անի նոր վարչապետ նշանակել, որին էլ կհանձնարարվի կառավարություն ձեւավորել: Աունի գրասենյակը հայտարարել է, որ Հարիրին «պատրաստ չէ քննարկել որեւէ փոփոխություն»:
Երկրում տիրող տնտեսական ճգնաժամը Համաշխարհային բանկն անվանել է մոլորակի վրա 19-րդ դարի կեսերից վատագույնը:
Հարիրին նշանակվել էր վարչապետի պաշտոնում 2020 թվականի հոկտեմբերին Բեյրութի նավահանգստում ավերիչ պայթյունից հետո, որի հետեւանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել: Նա երկրորդ թեկնածուն է, ում չի հաջողվում կառավարություն ձեւավորել:

Նմանատիպ նյութեր
14309 դիտում
22:54 22-12-2018
Էդուարդ Շարմազանով. Փաշինյանի ցինիկ հայտարարությանը ցինիկ ձևով եմ պատասխանում. 168.am
Այս բաժնից
925 դիտում
21:21 04-05-2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
646 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
499 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել