211652_close_icon
views-count1580 դիտում article-date 18:26 15-07-2021

ՊԵԿ նախագահը ժողով է արել ու ասել, որ հեռանում է․ «Հրապարակ»

Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի` Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան, կառավարության նիստից առաջ, նրա համար անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից:

Նիստից հետո Հովհաննիսյանը գնացել է ՊԵԿ, ժամը 3-ին հավաքել աշխատակիցներին, ժողով արել ու հայտնել, որ հեռանում է:

Թերթի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր հրաժարականի դիմումն արդեն գրել, ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին:

Էդվարդ Հովհաննիսյանն իր պաշտոնում էր նշանակվել 2020-ի հունիսին։

Նմանատիպ նյութեր