211652_close_icon
views-count2410 դիտում article-date 15:37 15-07-2021

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքը կապարակնքվել է. կա 3 ձերբակալված անձ․ NEWS.am

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենքում խուզարկությունները երեկ՝ ուշ երեկոյան, ավարտվել են, շենքը կապարակնքվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը։

«Վարչական շենքում աշխատանքները դադարեցվել են։ Հայտնի չէ, թե ինչ քրեական գործով են տեղի ունեցել խուզարկությունները»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ կա նաեւ երեք ձերբակալված անձ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը խուզարկություններ էր իրականացնում կոմբինատի վարչական շենքում։ Խուզարկության ընթացքում եղան նաեւ բերման ենթարկվածներ։

Հիշեցնենք նաև, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հաշվետվություն էր հրապարակել, նշելով, որ 70-ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, և եթե այսպես շարունակվի, պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չեն ունենալու:

Նմանատիպ նյութեր