2192 դիտում
09:01 14-03-2014
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենից ցանկանում են ազատվե՞լ․ Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. «Մեկ-երկու ամիս առաջ շրջանառության մեջ հայտնվեցին խոսակցություններ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի և կոմբինատի հիմնական սեփականատերերի միջև ֆինանսական ինչ-ինչ խնդիրների պատճառով բավական բարդ, նույնիսկ թշնամական հարաբերություններ են առաջացել։
Ավելին, որ հիշատակված սեփականատերերը ձգտում են ազատվել Մ. Հակոբյանից։ Եվ ահա վերջին օրերին էլ այդ լուրերը հարստացել են նոր մանրամասներով, որ մինչև գարնան վերջերը պարոն Հակոբյանը պարտադրված է լինելու լքել կոմբինատի տնօրենի պաշտոնը։ Բայց նաև նույն մասնագիտական աղբյուրներն այն կարծիքին են, որ որոշակի քայլերի դեպքում Մ. Հակոբյանը կարող է խուսափել այդ ճակատագրից, սակայն այդ ելքերը նա իր ուժերով դեռ չի կարողացել գտնել։
Թե որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Մաքսիմ Հակոբյանից, ով, ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը։
«Ի՞նչ գործ ունեք, կլքեմ, կթողնեմ, առաջ կգնամ, թե հետ կգամ։ Գործ չունեք այդպիսի բաների հետ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1859 դիտում
19:00 06-10-2015
Ազատվե՛ք, ազատվե՛ք, ազատվե՛ք աշնանային դեպրեսիայից
1399 դիտում
22:54 01-08-2023
Պոլիտեխնիկի ռեկտորը հյուրընկալել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենին
3614 դիտում
10:30 02-07-2014
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոնները կտրվեն միայն գերմանացի մասնագետներին․ ՉԻ
Այս բաժնից
757 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
694 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է