211652_close_icon
views-count2290 դիտում article-date 16:48 14-07-2021

Ալեքսանդր Ամարյանին մեղադրում են գումար շորթելու մեջ, իսկ նա ասում է՝ գաղափար չունեմ․ «Առավոտ»

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՝ ՀՀ դատախազությունից ստացված՝ ՀՀ քր. դատ. օր-ի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանի դիմումի հիման վրա: Դիմումի համաձայն՝ Ալեքսանդր Ամարյանը, Գ. Պ-ի վստահությունը չարաշահելով, վերցրել է 2.500 ԱՄՆ դոլար և խաբեությամբ տիրացել դրան:

Aravot.am-ը Ռոբերտ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացք է տրվել իր դիմումին: Նա տեղեկացրեց. «Որևէ ընթացակարգ գործի վերաբերյալ չկա: Ընթացիկ որևէ քննության կամ գործողության առարկա չի դարձել դիմումը»:

Նա պատմեց, որ տուժողն է իրեն դիմել մոտ մեկ տարի առաջ ու մանրամասնեց. «Նկարագրեցին, որ խարդախությամբ, խաբեությամբ, ներկայանալով որպես իրավաբան, նշված անձանցից Ամարյանը գումար է շորթել խաբեությամբ՝ 2500 ԱՄՆ դոլար և իբր ստանձնել է պարտավորություն նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերել: Տուժող կողմից խաբեությամբ նրանց խնամակալի տունը ձեռքից խլում էին, քանի որ առողջության հետ կապված որոշ խնդիրներ է ունեցել, դիմել ապօրինությունների: Այնուհետև ի հայտ է եկել Ամարյանը և խաբեությամբ, խարդախությամբ գումար վերցնելով պարտավորվել, որ այդ հարցերը կլուծի: Մինչդեռ, հակառակը, նա իրականում ոչ թե գործին ընթացք տալու ուղղությամբ է աշխատել, այլ այն անձինք, որոնք խլել են այդ սեփականությունը, նրանց գործողություններն օրինականացնելու ուղղությամբ է աշխատել, նաև որ դատական գործընթացը հետաձգի, վերացնի նրանց սեփականության իրավունքը: Որ ինձ դիմեցին, փաստացի պարզաբանեցին, որ Ամարյանը մի քանի անգամ արդեն խարդախության համար դատապարտվել է, և դա առաջին գործը չէ»:

Ռոբերտ Սիմոնյանն ասաց՝ դիմել են ԱԱԾ, դատախազություն, ՀՔԾ, բայց որևէ գործողություն օրենքով սահմանված կարգով չկա: Նա նշեց՝ տուժողը բազմիցս պահանջել է իր գումարը, իսկ Ալեքսանդր Ամարյանը սկզբնական շրջանում ասել է՝ կվերադարձնեմ, հետո ձգձգելով գումարը յուրացրել է: Ռոբերտ Սիմոնյանը վրդովվեց. «Բացի այն, որ նա ազատության մեջ է, նաև կուսակցության ցուցակի մեջ էր մտել (հեղ.-Դեմոկրատական կուսակցություն)»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր