211652_close_icon
views-count1264 դիտում article-date 15:35 14-07-2021

Տոկիոյի խաղերը հեռարձակման ծավալով կգերազանցեն նախորդ բոլոր օլիմպիական ստուգատեսները

Չնայած  այն բանին , որ հանդիսականները  չեն կարողանա   ներկա լինել  Տոկիոյի  օլիմպիական խաղերին ,այնուամենայնիվ ամբողջ աշխարհում և Ճապոնիայում  նրանք նորարարական նոր տեխնոլոգիաների միջոցով  կհետևեն մրցումների ընթացքին:

Տարվա խոշոր մարզական իրադարձությունը  աշխարհում հեռարձակվելու է ավելի քան 5 միլիարդանոց   հավանական լսարանի համար:  

Տոկիոյի խաղերը  հեռարձակման ծավալով  կգերազանցեն նախորդ բոլոր օլիմպիական ստուգատեսները:

Հեռուստատեսային լուսաբանումը կրկնակի կլինի <<  Ռիո-2016  >> -ից:

ԱՄՆ- ի NBCUniversal- ը հեռուստատեսությամբ և թվային հարթակներով հեռարձակելու է ավելի քան 7,000 ժամ,  ինչը  ռեկորդ է: 

Discovery Eurosport- ը իր հեռուստատեսային և թվային հարթակներում հեռարձակելու է մինչև 4000 ժամ: Աննախադեպ այս ցուցանիշը հասանելի կլինի  մայրցամաքի  48 տարածքներում: 

Նմանատիպ նյութեր