1511 դիտում
13:59 16-01-2020
Աշխատունակներին պետք է քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան չաշխատել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօր նիստումում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական ոլորտում տիրող իրադրությանը։
«Նախնական մակարդակում կոնկրետացրել ենք հայեցակարգային մոտեցումները, թե ինչ պետք է անենք»,- ասաց նա և նշեց, որ սոցիալական համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներին պետք է ներգրավեն արդեն այլ գերատեսչություններ:
«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն չեն կարող իրենց կարիքները հոգալ, իսկ աշխատունակների նկատմամբ վերաբերմունքը այնպիսի պետք է լինի, որ նրանց քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն՝ չաշխատել»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ուշադրության պետք է արժանանան հատկապես այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, ինչպես նաև պետք է կարևորվեն այդ ընտանիքների կրթական կարիքները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
529 դիտում
12:38 19-05-2024
Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին
505 դիտում
12:24 19-05-2024
Արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ կա լեգիտիմ իշխանություն․ Արսեն Թորոսյան
520 դիտում
10:51 19-05-2024
Դեսպան Վահագն Աֆյանը հնդկական ֆորումում ներկայացրել է ՀՀ-ի ներդրումային միջավայրի առավելությունները