211652_close_icon
views-count51117 դիտում article-date 16:02 11-07-2021

Շղթայական ավտովթար Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են Lexus-ը, BMW-ն, Nissan Teana-ն ու Opel-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Սարալանջի ճանապարհին բախվել են BMW, Lexus, Oepl և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի բժշկական օգնություն ստանալու  նպատակով դեպքի վայր ժամանած  Երևանի  1-03 շտապօգնության  բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:

Վթարի մասի նշված գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  վարորդների և վիրավորի ինքնութունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 ավտոմեքենա սկզբից բախվել են իրար ու վարորդները սպասել են ԱՊՊԱ-ի ժամանմանը, որից հետո ևս 2 ավտոմեքենա է բախվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր