211652_close_icon
views-count3871 դիտում article-date 23:36 10-08-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում՝ Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում, լուսակիրի չգործելու պատճառով մի խումբ «առյուծի կաթ կերած» տղաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, ինչպես է տեղի ունեցել «առյուծի կաթ կերած» որոշ վայ-լավ տղերքի վիճաբանություն-ծեծկռտուքը, իսկ դա պետք է մտահոգի նաև քաղաքային իշխանությանը, որպեսզի զբաղվեն խափանված կամ հովհարային անջատման տակ ընկած լուսակիրների (սվետաֆորների) կանոնավոր աշխատանքի հարցով։

Տեսանյութը՝ SHAMSHYAN.comտելեգրամյան ալիքում 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր