211652_close_icon

Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով. Tert.am

views-count6934 դիտում article-date 19:39 10-07-2021

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել այն ծրարն ու քվեաթերթիկը, որոնք օգտագործվել են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սահմանադրական դատարանի դատավորները սատարեցին այս առաջարկը, հայտնում է Tert.am-ը:

Բանն այն է, որ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս, գործին կցել էր լուսանկարներ, որոնցում պատկերված էին ընտրությունների ժամանակ կիրառված ծրարները։

Արա Զոհրաբյանի համոզմամբ, ծրարները թափանցիկ են եղել։ Պնդման հիմքը հենց լուսանկարներում պատկերված ծրարներն են։ Ըստ նրա, այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին։

«Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ հաջորդ նիստին բերեք»,-ասաց Թովմասյանը` դիմելով ԿԸՀ ղեկավարին:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ ընդգծեց, որ լուսանկարում հստակ երևում է, որ ծրարը թափանցիկ է և միացավ Թովմասյանի խնդրանքին։

Նմանատիպ նյութեր